հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Քելբաջարի և Լաչինի շրջաններում կառուցվում է 700 կմ ռազմական նշանակության ճանապարհ․ Ալիև

Քելբաջարի և Լաչինի շրջաններում կառուցվում է 700 կմ ռազմական նշանակության ճանապարհ․ Ալիև

«Շառլ Միշելը Հայաստանում նշել էր, որ սահմանային տարածքները վիճարկելի տարածքներ են։ Եթե անկեղծ, ապա ես կարծում եմ` դրանք մեր պատմական Զանգեզուրի տարածքներ են։ Եվ դրանք մերն են». Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, գրում է minval.az կայքը:

«Այս պահին Քելբաջարի և Լաչինի շրջաններում ռազմական ճանապարհների շինարարություն է իրականացվում: Այս ճանապարհների ընդհանուր երկարությունը մինչև 700 կմ է»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։ 

Ալիևը նշել է, որ նման ճանապարհներ նախկինում չկային, այդ թվում` սահմանի ուղղությամբ:

«Ադրբեջանը շատ բան ունի անելու մինչև ձմռան սկիզբը: Ռազմավարական տեսանկյունից և մեր սահմանների ամրապնդման տեսանկյունից այդ ճանապարհները շատ կարևոր են»,- ավելացրել է նա:

  • Կիսվել: