երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Քարինտակի հերոսամարտի օրը հիշեցին Ստեփանակերտի հուշահամալիրում և Եռաբլուրում (տեսանյութ)

Քարինտակի հերոսամարտի օրը հիշեցին Ստեփանակերտի հուշահամալիրում և Եռաբլուրում (տեսանյութ)

Քարին տակի հերոսամարտի օրը հիշեցին Ստեփանակերտի հուշահամալիրում և Եռաբլուրում Հունվարի 26-ը Քարին տակի հերոսամարտի օրն է: 1992 թվականի այս օրն ադրբեջանական բանակի մի քանի գումարտակ հարձակվեց գյուղի ուղղությամբ, բայց հանդիպեց ուժգին հակահարվածի: Անհավասար մարտում Քարին տակի ինքնապաշտպանական ջոկատը կռվեց մինչև վերջին փամփուշտը և ջարդեց հարձակվող ադրբեջանական բանակի ողնաշարը:

Ունեցած մեծ կորուստների պատճառով ադրբեջանցիները Քարին տակն անվանեցին «արյունոտ ձոր»: Այսօր 44-օրյա պատերազմի հետևանքով հարազատ օջախները կորցրած քարինտակցիները հավաքվել են հիշելու հերոսամարտն ու նահատակ հարազատներին. հավաքվել են Ստեփանակերտի հուշահամալիրում և Եռաբլուրում:

Մանրամասները՝ Արցախի Հանրային ՀԸ-ի տեսանյութում.

 

  • Կիսվել: