երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
«Քաղաքական և մարդասիրական ողբերգությունը Լեռնային Ղարաբաղում» խորագրով համաժողով՝ Մադրիդի UNED համալսարանում

«Քաղաքական և մարդասիրական ողբերգությունը Լեռնային Ղարաբաղում» խորագրով համաժողով՝ Մադրիդի UNED համալսարանում

Իսպանիայում ՀՀ դեսպանության և UNED համալսարանի համագործակցությամբ համալսարանի իրավագիտության ֆակուլտետում կայացել է «Քաղաքական և մարդասիրական ողբերգությունը Լեռնային Ղարաբաղում» խորագրով համաժողով։

Միջոցառման սկզբում ողջույնի խոսք է հղել Իրավագիտության ֆակուլտետի դեկան Անա Մոհինո Մանրիկեն, ապա ելույթներով հանդես են եկել դեսպան Սոս Ավետիսյանը, Իրավագիտության ֆակուլտետի դասախոս, լրագրող Ալֆրեդո Իդալգո Լավիեն, «Շարժում՝ ընդդեմ անհանդուրժողականության» ՀԿ նախագահ Էստեբան Իբառան և իսպանաբնակ հայազգի իրավաբան Լևոն Գրիգորյանը։ Տեսակապի միջոցով ելույթ է ունեցել նաև Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի հիմնադիր-նախագահ Միրա Անտոնյանը։

Համաժողովի ավարտին Կոմիտասի ստեղծագործությունների կատարումներով հանդես է եկել իսպանաբնակ դուդուկահար Նորիկ Սահակյանը։

  • Կիսվել: