ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Պուտինն ու Ալիևը քննարկել են ԼՂ հարցով պայմանավորվածությունների իրագործման գործնական ասպեկտները

Պուտինն ու Ալիևը քննարկել են ԼՂ հարցով պայմանավորվածությունների իրագործման գործնական ասպեկտները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է Հարավային Կովկասում տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման աշխատանքների ակտիվացումը, տեղեկացնում են Կրեմլի մամուլի ծառայությունից:

Ինչպես նշվում է՝ հեռախոսազրույցը կայացել է ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ:

Կրեմլի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Քննարկվել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ` 2020թ. նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի Լեռնային Ղարաբաղի հարցով պայմանավորվածությունների իրագործման գործնական ասպեկտները։ Հատուկ ուշադրություն է դարձվել Հարավային Կովկասում տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման եռակողմ ձևաչափով աշխատանքի ակտիվացմանը՛՛:

Հաղորդվում է նաև, որ Պուտինն ու Ալիեւը հաստատել են ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման փոխադարձ տրամադրվածությունը:

  • Կիսվել: