ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
«Փրկենք՝ վաղվա համար»․ համահայկական հեռուստամարաթոն՝ նվիրված Արցախի մշակութային կոլեկտիվների գործունեության ապահովմանը, արցախյան մշակույթի պահպանմանն ու ներկայացմանը

«Փրկենք՝ վաղվա համար»․ համահայկական հեռուստամարաթոն՝ նվիրված Արցախի մշակութային կոլեկտիվների գործունեության ապահովմանը, արցախյան մշակույթի պահպանմանն ու ներկայացմանը

Փետրվարի 20-ից մեկնարկել է ‹‹Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն›› հասարակական կազմակերպության հայտարարած դրամահավաքը, որի արդյունքներն ամփոփվում են այսօր՝ ապրիլի 20-ին, ուղիղ եթերում։ Կազմակերպության հիմնական խնդիրն է՝ պահպանել պատմական բարդ ու դժվար ժամանակներում ստեղծված և տասնամյակների պատմություն ունեցող Արցախի պետական մշակութային կազմակերպությունները

Դրամահավաքը նվիրված է Արցախի մշակութային կոլեկտիվների գործունեության ապահովմանը, Արցախից դուրս՝ արցախյան մշակույթի պահպանմանն ու ներկայացմանը: Ծրագրի իրականացման արդյունքում Արցախից բռնի տեղահանված մշակույթի ոլորտի թվով 500 աշխատող կապահովվեն աշխատանքով, կլուծվի նրանց զբաղվածության հարցը, իսկ իրենց ընտանիքի անդամները, համայնքը, հազարավոր արվեստասերներ կդառնան ծրագրի անուղղակի շահառուներ:

Արդեն մոտ մեկ տասնյակ հիմնադրամներ, բազմաթիվ բարերարներ ու անհատներ են միացել նախաձեռնությանը:

Հեռուստամարաթոնն ուղիղ եթերում կշարունակվի մինչև 14։00-ն, այդ ընթացքում մեկ անգամ ևս կներկայացվեն դրամահավաքի նպատակներն ու խնդիրները, որոնք հնարավոր կլինի լուծել հավաքված միջոցների շնորհիվ: Մինչև հեռուստամարաթոնի ավարտը հանգանակություն կշարունակվի։

  • Կիսվել: