շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Փոխըմբռնման հուշագիր՝ ԱՀ ԿԳՄՍ նախարարության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջև

Փոխըմբռնման հուշագիր՝ ԱՀ ԿԳՄՍ նախարարության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջև

ԱՀ ԿԳՄՍ նախարարության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր:

Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի պատասխանատու Մերի Սարդարյանը:

«Հուշագրի շրջանակում Արցախի Հանրապետության բոլոր այն երեխաները, ովքեր տարրական կրթության առաջին տարին կսկսեն 2021-2022 ուսումնական տարում կստանան դպրոցական պարագաների հավաքածու (պայուսակ, գրենական պիտույքներ)։ Հաշվի առնելով պատերազմի առաջացրած սոցիալ-տնտեսական խնդիրները՝ նպատակն է օգնել այն ընտանիքներին, որոնք նախապատրաստում են երեխաներին դպրոց գնալու համար»,- նշել է Մ. Սարդարյանը։

 

  • Կիսվել: