շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Պետք է բաց երկխոսություն վարել ժողովրդի հետ, պետք է գործել ոչ թե վախվորած, այլ համարձակորեն. ԱՀ պետնախարար (տեսանյութ)

Պետք է բաց երկխոսություն վարել ժողովրդի հետ, պետք է գործել ոչ թե վախվորած, այլ համարձակորեն. ԱՀ պետնախարար (տեսանյութ)

Պետք է պատասխանատվություն ստանձնել և քայլեր ձեռնարկել, անորոշության ու մթության մեջ տարվող այս պայքարը ուժասպառ է անելու Արցախի ժողովրդին՝ իր բացասական հետևանքներով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:

՛՛Պետք է բաց երկխոսություն վարել ժողովրդի հետ, նախաձեռնություն ցուցաբերել, չգերագնահատել միջնորդ երկրների ջանքերը և չթերագնահատելով ՝ դրանք ճիշտ օգտագործել: Պետք է չվախենալ դժվարություններից ու մնալ հաստատուն: Այս իրավիճակից դուրս գալու ուղիները որոշելու պատասխանատվությունը բոլորինն է, պետք է գործել ոչ թե վախվորած, այլ համարձակորեն՛՛,-նշել է նա՝ հրապարակելով տեսանյութ:

 

  • Կիսվել: