հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Պետական բյուջեի հարկային եկամուտները և տուրքերը գերակատարվել են. ԱՀ ՊԵԿ

Պետական բյուջեի հարկային եկամուտները և տուրքերը գերակատարվել են. ԱՀ ՊԵԿ

Նախնական տվյալներով՝ 2021 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ԱՀ պետական բյուջե են մուտքագրվել 21,398.3 մլն դրամ հարկային եկամուտներ և տուրքեր` պլանավորված 14,700 մլն դրամ ցուցանիշը գերազանցելով 45.6 տոկոսով կամ 6,698.3 մլն դրամով:

Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրեցին Արցախի Հանրապետության Պետական Եկամուտների Կոմիտեից:

Հավաքագրված եկամուտները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, թերակատարվել են 47.4 տոկոսով կամ պակաս է հավաքագրվել 19,317.6 մլն դրամ: Պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտների և տուրքերի գումարից 16,578 մլն դրամը կամ 77.5 տոկոսն ապահովվել է խոշոր հարկ վճարողների հաշվին:

  • Կիսվել: