չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Պատրաստ ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը. Մալթայի ներկայացուցիչ

Պատրաստ ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը. Մալթայի ներկայացուցիչ

Մալթայի ներկայացուցիչը Արցախի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստում նշել է անընդհատ խորացող հումանիտար ճգնաժամը, կոչ արել Ադրբեջանին՝ ապահովել Լաչինի միջանցքի անխոչընդոտ գործունեությունը:

«Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարել է, որ պատրաստ է կառուցողական քայլերի․ անհրաժեշտ է, որ հատկապես խոցելի խմբերի՝ կանանց, ծերերի և երեխաների հիմնարար կենսական իրավունքներն ապահովվեն։ Կենսական կարևորություն ունի նաև տարածաշրջանում ԿԽՄԿ գործունեությունը, կոչ ենք անում գործընթացներին տալ խաղաղ, բանակցային, դիվանագիտական ընթացք։ Պատրաստ ենք աջակցել կողմերի միջև խաղաղության հաստատմանը։ Մալթան հորդորում է անհապաղ բացել Լաչինի միջանցքը», - ասել է նա։

  • Կիսվել: