չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Պատրաստ եմ վերանայել այդ որոշումը. Արայիկ Հարությունյանը՝ ՏԻՄ ընտրություններ անցկացնելու հնարավորությունների մասին

Պատրաստ եմ վերանայել այդ որոշումը. Արայիկ Հարությունյանը՝ ՏԻՄ ընտրություններ անցկացնելու հնարավորությունների մասին

Երկրում ստեղծված անվտանգային իրավիճակով և բարեփոխումների անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ս.թ. փետրվարին ստորագրել եմ հրամանագիր մինչև 2022 թվականի մարտի 1-ը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ չանցկացնելու մասին:

Այս մասին այսօր ԱՀ ԱԺ նիստի ժամանակ ասել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը: Նա ընդգծել է, որ, ըստ իրավիճակից բխող մարտահրավերների ու հնարավորությունների փոփոխման, պատրաստ է վերանայելու այդ որոշումը նախատեսված ժամկետից վաղ անցկացնելու համար:

Հարությունյանի խոսքով՝ կատարվում են նախապատրաստական աշխատանքներ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգերի բարեփոխումների ուղղությամբ՝ սահմանադրական պահանջին և հետպատերազմյան իրավիճակին համապատասխան:

Ինչպես ընդգծել է ԱՀ նախագահը՝ տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման ոլորտում ընթացիկ տարվա կարևորագույն առաջնահերթությունը տեղահանված քաղաքացիների բնակարանային խնդրի լուծումն է:

Արայկ Հարությունյանը, մասնավորապես, ասել է. ՛՛Այդ նպատակով կիրառվում են տարբեր մոտեցումներ՝ բնակարանների գնումից ու տիրազուրկ տների զբաղեցումից մինչև նոր բնակարանների ու բնակավայրերի կառուցում: Այդ ծրագրերում առանցքային դերակատարություն ունեն տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինները՛՛:

  • Կիսվել: