շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պատգամավորները տեսակցել են կալանավորված անչափահաս արցախցի Սամվել Միրզոյանին

Պատգամավորները տեսակցել են կալանավորված անչափահաս արցախցի Սամվել Միրզոյանին

Գիշերը դատարանի որոշմամբ կալանավորված արցախցի անչափահաս Սամվել Միրզոյանին տեղափոխել են Աբովյան քրեակատարողական հիմնարկ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Նա հավելել է, որ ինքն ու պատգամավբոր Քրիստինե Վարդանյանը տեսակցել են Միրզոյանին:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ փաստաբան Աբգար Պողոսյանը հայտնել էր, որ ընտանիքում երկու հաշմանդամ, առողջական խնդիրներ ունեցող, միակողմանի ծնողազուրկ (բոլորը՝ հիմնավորված փաստաթղթերով) Արցախցի անչափահաս Սամվել Միրզոյանը կալանավորվել է։

Նա ձերբակալվել էր սեպտեմբերի 19-ին զանգվածային անկարգություններին մասնակցելկու մեղադրանքով:

Կալանավորման որոշումը կայացրել է առաջին ատյանի դատավոր Վահե Միսակյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 19-ին զանգվածային անկարգությունների մասնակցելու մեղադրանքով իր պարապմունքի վայրից ձերբակալվել է արցախցի անչափահաս Սամվել Միրզոյանը:

  • Կիսվել: