կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Պատերազմի հետևանքով կրած նյութական վնասների աջակցության ծրագրի  լրիվ կամ մասնակի շահառու է ճանաչվել ևս 573 անձ

Պատերազմի հետևանքով կրած նյութական վնասների աջակցության ծրագրի լրիվ կամ մասնակի շահառու է ճանաչվել ևս 573 անձ

Հունիսի 16-ին կայացել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց աջակցելու հանձնաժողովի հերթական նիստը։ 

Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության Նյութական վնասների հարցերի կոմիտեից՝ ողջունելով նիստի մասնակիցներին՝ հանձնաժողովի նախագահ Վահրամ Ղահրամանյանը ներկայացրել է օրակարգային հարցերը։

Возможно, это изображение 2 человека и люди учатся

Քննարկվել են Արցախի Հանրապետության Նյութական վնասների հարցերի կոմիտեի նախագահի 2022 թվականի հոկտեմբերի 19-ի՝ «2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական աջակցության տրամադրման առաջնահերթության առանձնահատկությունները սահմանելու մասին» N02-Ա հրամանով սահմանված առաջին խմբի՝ թվով 12, երկրորդ խմբի՝ 5, երրորդ խմբի՝ 412, չորրորդ խմբի՝ 3 անհատական գործեր, գործերով ներկայացված 573 անձանց՝ ԱՀ կառավարության 336-Ա որոշմամբ հաստատված միջոցառման շահառու լինելու փաստի հաստատման, կրած նյութական վնասի չափի հաստատման, տրամադրվող աջակցության չափերի հաստատման վերաբերյալ հարցեր։

Возможно, это изображение 1 человек и учится

Քննարկվող անհատական գործերից 432-ի մասով կայացվել է 573 անձանց լրիվությամբ կամ մասնակի Միջոցառման շահառու ճանաչելու որոշում, հաստատվել է պատերազմական գործողությունների հետևանքով կրած վնասի չափը, սահմանվել է աջակցության չափը։

Նիստում, բացի օրակարգային հարցերից, քննարկվել են պետական աջակցության տրամադրմանն առնչվող այլ հարցեր։

Վճարումները կկատարվեն անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայության դեպքում։ 
Շարունակվում են 3-րդ խմբի շահառուների մասով հաստատված աջակցության գումարների վճարումները։

  • Կիսվել: