հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Փառք, շնորհակալություն ու ներողություն բոլոր նահատակներին ու նրանց հարազատներին. Արտակ Բեգլարյան

Փառք, շնորհակալություն ու ներողություն բոլոր նահատակներին ու նրանց հարազատներին. Արտակ Բեգլարյան

Փառք, շնորհակալություն ու ներողություն բոլոր նահատակներին ու նրանց հարազատներին: Այս մասին իր Ֆեյսբուքի էջում գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը: 
 
«Մենք պարտավոր ենք ապրել այնպես, որ երբևէ զուր չդառնան մեր անգին կորուստները: Իսկ պատերազմի գլխավոր դասը կհամարեի ազգային, հասարակական ու անհատական կյանքի բոլոր մակարդակներում ու փուլերում շարունակական ինքնավերլուծության և դրանից բխող վարքի անհրաժեշտությունը՝ հիմնված ազգային, քաղաքացիական ու համամարդկային արժեքների ու սկզբունքների վրա:
 
Երեկ՝ ջահերթով, իսկ այսօր՝ պատարագով ու հուշահամալիր այցով մեր խոնարհումը բերեցինք ադրբեջանա-թուրքական ֆաշիստական ագրեսիայի հետևանքով զոհվածների հիշատակին»,- գրել է Բեգլարյանը:
 
 
 

 

  • Կիսվել: