կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Փալոնը միանում է Հայ դատի հանձնախմբին և իրավապաշտպաններին, որոնք կոչ են անում պատասխանատվության ենթարկել Ալիևին

Փալոնը միանում է Հայ դատի հանձնախմբին և իրավապաշտպաններին, որոնք կոչ են անում պատասխանատվության ենթարկել Ալիևին

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը հայտնում է, որ միանում է Ամերիկայի հայ դատի հանձնախմբին (ANCA) և իրավապաշտպաններին, որոնք կոչ են անում Միացյալ նահանգներին պատասխանատվության ենթարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ իրականացված ցեղասպան քաղաքականության համար։  Փալոնն այս մասին գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։

«Միանում եմ ANCA-ին և իրավապաշտպաններին, որոնք ԱՄՆ-ին կոչ են անում Ալիևին պատասխանատվության ենթարկել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ ցեղասպանական քաղաքականության համար։ Վաղուց արդեն ժամանակն է, որ Կոնգրեսը քայլեր ձեռնարկի՝ նրա (Ալիևի) նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու և Ադրբեջանին անվտանգության ոլորտում հետագա ցանկացած աջակցություն կանխարգելելու ուղղությամբ», - գրել է կոնգրեսականը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: