Որքան հասկանում եմ՝ ԼՂ ձերբակալված առաջնորդներին անգամ Երևանում չեն ցանկանում տեսնել. Պուտին
Լեռնային Ղարաբաղում արդեն հայ չի մնացել։ Այս մասին Վալդայ ակումբում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
՛՛Բոլորը գնացել են, հայ չի մնացել՝ մաքսիմում հազար կամ հազար հինգ հարյուր մարդ՛՛,-ասել է նա։
ՌԴ նախագահն անդրադարձել է նաև Արցախի ձերբակալված առաջնորդներին: Այս առնչությամբ նա, մասնավորապես, ասել է. ՛՛ԼՂ ձերբակալված առաջնորդներին, որոնք գտնվում են Բաքվում, որքան որ ես եմ հասկանում՝ անգամ Երևանում չեն ցանկանում տեսնել։
Ինչ վերաբերում է Ռուբեն Վարդանյանին, ապա նա հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից։ Ինչքան հասկանում եմ, ձերբակալվածներին անգամ Երևանում էլ չեն ցանկանում տեսնել։ Ես խոսել եմ նախագահ Ալիևի հետ, կարծում եմ, որ նրանք մարդասիրական քայլ կանեն, հատկապես, երբ տարածքային խնդիր այլևս չկա՛՛: