կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Արցախի նախագահի հանձնարարականից հետո հայտնաբերվել է առաջին խոշոր ֆինանսական չարաշահումը վնասի փոխհատուցման հետ կապված

Արցախի նախագահի հանձնարարականից հետո հայտնաբերվել է առաջին խոշոր ֆինանսական չարաշահումը վնասի փոխհատուցման հետ կապված

ԱՀ նյութական վնասների հարցերի կոմիտեից ԱՀ դատախազությանը հաղորդվել էր, որ «2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց աջակցության միջոցառման» շրջանակներում «Ա-ն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, ԱՀ ներդրումային հիմնադրամի հանդեպ ունենալով իր գործունեության համար ստացված և չվերադարձված՝ 28.000.000 դրամի չափով պարտավորություն, ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտե է ներկայացրել պատերազմի հետևանքով ավելի քան 27.000.000 դրամի չափով վնաս կրելու վերաբերյալ տեղեկություններ և պետական հանձնաժողովի որոշման հիման վրա որպես աջակցություն ստացել 5.000.000 դրամի չափով կանխիկ գումար, ինչպես նաև ավելի քան 9.000.000 դրամի չափով մուրհակ:

Հիշյալ հաղորդումը ԱՀ դատախազության կողմից ուղարկվել է ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն՝ ԱՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննարկելու համար:

  • Կիսվել: