հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Որոշ հարցերի պատասխանն իրավապահներն են տալու, ավելի շատ հարցերի պատասխանը՝ ժամանակը. Հարությունյան

Որոշ հարցերի պատասխանն իրավապահներն են տալու, ավելի շատ հարցերի պատասխանը՝ ժամանակը. Հարությունյան

Երեկ նախագահ Արայիկ Հարությունյանը երիտասարդների հետ է հանդիպել: Թեման 2020 թվականի պատերազմն էր, տեղեկացնում է Արցախի Հանրային հեռուստաընկերությունը:
 
՛՛Հնչել են գնահատականներ՝ մեկ տարի անց: Նախագահը չի թաքցնում՝ որոշ հարցերի պատասխանն իրավապահներն են տալու, ավելի շատ հարցերի պատասխանը՝ ժամանակը: Օրվա հրամայականը նաև ժամանակ չկորցնելն ու ուժերը համախմբելն է համարում երկրի ղեկավարը: Արցախը վաղը հայկական պահելու, ընկածների գործը շարունակելու միակ ճանապարհն այս պահին դա է տեսնում և երիտասարդներին կոչ անում՝ չհապաղել ու զինվորագրվել այդ գործին՛՛,-նշում է Արցախի Հանրային ՀԸ-ն:
 
Մանրամասները՝ տեսանյութում:
 
 
 
 

  • Կիսվել: