չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Որոնողական աշխատանքներն այսօր 2 ջոկատով շարունակվում են Հադրութի շրջանում և Մատաղիս գյուղի ուղղությամբ

Որոնողական աշխատանքներն այսօր 2 ջոկատով շարունակվում են Հադրութի շրջանում և Մատաղիս գյուղի ուղղությամբ

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական 2 ջոկատով շարունակվում են Հադրութի շրջանում և Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղի ուղղությամբ:

Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը երեկոյան կտրամադրի հավելյալ տեղեկատվություն, հայտնում է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ն։

2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունիսի 28-ը որոնումների ընթացքում հայտնաբերվել և տարհանվել է 1586 աճյուն:

  • Կիսվել: