շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Որոնողական աշխատանքների արդյունքում Վարանդայի դիրքային հատվածում հայտնաբերվել է ևս 3 աճյուն․ ԱՀ ՆԳՆ

Որոնողական աշխատանքների արդյունքում Վարանդայի դիրքային հատվածում հայտնաբերվել է ևս 3 աճյուն․ ԱՀ ՆԳՆ

Հադրութի և Վարանդայի (Ֆիզուլի) շրջանների դիրքային հատվածներում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Վարանդայի ուղղությունից հայտնաբերվել է ևս 3 աճյուն:

Նախնական տվյալներով բոլորը զինծառայողներ են: Նրանց ինքնությունը պարզելու համար կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:
 
2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնունմների ընթացքում հայտնաբերվել է 1499 աճյուն, որից 23-ը նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են:
 
Որոնողական աշխատանքները վաղը կշարունակվեն Մարտունու(Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող հարավ-արևելյան ուղղություն) և Վարանդայի շրջաններում:
 
Ներքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին:

  • Կիսվել: