հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Նյութական վնաս կրած անձանց ֆինանսական աջակցության միջոցառման շահառու հանդիսանալու դիմումների ընդունման գործընթացն երկարաձգվել է

Նյութական վնաս կրած անձանց ֆինանսական աջակցության միջոցառման շահառու հանդիսանալու դիմումների ընդունման գործընթացն երկարաձգվել է

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության միջոցառման շահառու հանդիսանալու համար դիմումների ընդունման գործընթացն երկարաձգվել է մինչև 01.11.2021 թ. հայտնում է ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեն։

Դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 900-1700, ք.Ստեփանակերտ, Սասունցի Դավիթ 15 հասցեով /Սոֆիա առևտրի կենտրոն/ ք.Երևան, Վարդանանց 16/2 հասցեով /Վենիսաժի հարևանությամբ/: Հեռախոսահամարներ՝ 047975199 , 047975190:

  • Կիսվել: