հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Նորշենը կարող է ազատ բնակֆոնդից մեկ տասնյակից ավելի բնակարաններ տրամադրել տեղահանվածներին. համայնքապետ

Նորշենը կարող է ազատ բնակֆոնդից մեկ տասնյակից ավելի բնակարաններ տրամադրել տեղահանվածներին. համայնքապետ

ԱՀ Մարտունու շրջանի Նորշեն համայնքը 360 բնակիչ ունի. պատերազմի ավարտից հետո բոլորը գյուղ են վերադարձել: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Նորշենի համայնքապետ Գևորգ Հարությունյանը:

«Պատերազմից հետո գյուղում տեղահանված ընտանիքներ չեն հաստատվել, բայց ազատ բնակֆոնդից 15 տուն վերանորոգելուց հետո կարող ենք տրամադրել տեղահանված մեր հայրենակիցներին։ Նորակառույց դպրոցում սովորում է 53 աշակերտ: Մանկապարտեզ չունենք. մանկապարտեզի ենթակա երեխաները հաճախում են հարևան Աշան գյուղի մանկապարտեզ:

Ունենք համայնքային կենտրոն, բուժկետ, մշակույթի տուն: Գյուղամիջյան ճանապարհները գտնվում են վատթար վիճակում: Համայնքը գազաֆիկացված է, ապահովված էլեկտրաէներգիայով: Ունենք ջրի խնդիր. մոտ 20 տարի առաջ կառուցված ջրային ցանցը պետք է փոխվի:

Դեպի մայրաքաղաք գործում է տրանսպորտ»,- նշեց Գ. Հարությունյանը՝ Նա ցավով տեղեկացրեց, որ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում մեկ համագյուղացի է զոհվել, իսկ 7-ը՝ վիրավորվել: Անդրադառնալով բնակիչների զբաղվածությանը՝ մեր զրուցակիցն ասաց, որ պատերազմից հետո 1.5 հա նռան այգի և 15 հա վարելահող է անցել թշնամու տիրապետության տակ:

  • Կիսվել: