չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ՆԳ նախարարը դպրոցական պայուսակներ է հանձնել համակարգի զոհված և վիրավորված աշխատակիցների դպրոցահասակ երեխաներին

ՆԳ նախարարը դպրոցական պայուսակներ է հանձնել համակարգի զոհված և վիրավորված աշխատակիցների դպրոցահասակ երեխաներին

2021-2022 ուսումնական տարվան ընդառաջ՝ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը գրենական պիտույքներով համալրված դպրոցական պայուսակներ է նվիրել ՆԳ նախարարության(ԱԻՊԾ և ոստիկանություն)՝ 44֊օրյա պատերազմի ժամանակ զոհված կամ վիրավորված աշխատակիցների երեխաներին։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Հունան Թադևոսյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

«Նախորդ տարիներին այս նախաձեռնությունն իրականացվել է Ասկերանի շրջանի Խնապատ և Դաշուշեն համայնքներում, Ստեփանակերտ քաղաքի Ս. Աբրահամյան փողոցում, Մարտակերտի շրջանի Գետավան համայնքում:

Բնութագրությունը հասանալի չէ

Այս տարի նախարարի ուշադրությանն են արժանացել 2020 թվականի պատերազմի ընթացքում զոհված և վիրավորում ստացած մեր գործընկերների դպրոցահասակ երեխաները: Կարեն Սարգսյանի այս նախաձեռնությունը մեր երկրի գալիքը կերտող և հողը հայ պահող փոքրերի համար է, ովքեր հետագայում պետք է դառնան երկրի ու ժողովրդի՝ մեր հայրերի ու եղբայրների արժանի հերթափոխը», - նշեց Հ. Թադևոսյանը:

  • Կիսվել: