Նաթիգ Բեյբալաևը հրաժարվել է պաշտպանել Վագիֆ Խաչատրյանին
Բաքվում շարունակվում է Լաչինի միջանցքում առևանգված Վագիֆ Խաչատրյանի գործով դատավարությունը։ Նա մեղադրվում է Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ «հանցագործություններ կատարելու» մեջ։
Խաչատրյանի պաշտպան Նաթիգ Բեյբալաևը հրաժարվել է պաշտպանել Խաչատրյանը՝ առողջական խնդիրների պատճառաբանությամբ։
Նշվում է, որ պետական ծախսերով նոր փաստաբան է նշանակվել Ռադմիլա Աբդուլովան։
Առաջին դատը հոկտեմբերի 13-ին էր։