ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Նախատեսվում է ասֆալտապատել Աղաբեկալանջի ներհամայնքային ճանապարհները. համայնքապետ

Նախատեսվում է ասֆալտապատել Աղաբեկալանջի ներհամայնքային ճանապարհները. համայնքապետ

ԱՀ Մարտակերտի շրջանի Աղաբեկալանջ համայնքը 203 բնակիչ ունի:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Աղաբեկալանջի համայնքապետ Հովիկ Սաիյանը պատմեց, որ 1920-30-ական թվականներին Մոխրաթաղից մի քանի ընտանիքներ անասնապահությամբ զբաղվելու նպատակով իջան հարթավայրային տարածքներ: Հետագայում ընտանիքների թիվն ավելացավ, և գյուղն անվանակոչեցին Աղաբեկալանջ:

«Պատերազմից հետո տեղահանված 28 բնակիչ է հաստատվել գյուղում: Համայնքապետարանի շենքը վերանորոգման կարիք ունի. բուժկետ չունենք, հանդիսությունների սրահը գտնվում է կիսակառույց վիճակում. պատերազմից հետո աշխատանքները դեռ չենք սկսել: Դպրոցում սովորում է 16 աշակերտ: Ներհամայնքային ճանապարհները նախատեսվում է առաջիկայում ասֆալտապատել:

Պատերազմի ընթացքում 2 տուն ավերվել է, 20 տուն էլ՝ մասնակի վնասվել: Գյուղը գազաֆիկացված է, ապահովված էլեկտրաէներգիայով, ջուր ստանում ենք օրական մի քանի ժամով»,- ներկայացրել է համայնքապետը:

Նրա խոսքով՝ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում համագյուղացիներից 5֊ը վիրավորվել են։ Անդրադառնալով բնակիչների զբաղվածությանը՝ մեր զրուցակիցն ասել է, որ նրանք հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ և այգեգործությամբ:

  • Կիսվել: