երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Արցախը հարկադրված կլինի դիմել համապատասխան քայլերի․ Նախագահ Շահրամանյանը հրավիրել է ԱԽ ընդլայնված նիստ

Արցախը հարկադրված կլինի դիմել համապատասխան քայլերի․ Նախագահ Շահրամանյանը հրավիրել է ԱԽ ընդլայնված նիստ

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 20-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, որի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը, հնարավոր զարգացումները և Արցախի Հանրապետության կողմից այս համատեքստում իրականացվող քայլերը:

Երկրի ղեկավարը նշել է, որ միջազգային դերակատարների արձագանքն Արցախում ստեղծված կացության և նրա հաղթահարման վերաբերյալ համարժեք չէ և որևէ գործնական քայլ չի ձեռնարկվում, ինչից ելնելով՝ Արցախը հարկադրված կլինի դիմել համապատասխան քայլերի՝ գերնպատակ ունենալով առաջնահերթորեն ապահովել բնակչության ֆիզիկական անվտանգությունը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: