երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Նախագահ Հարությունյանը ծանոթացել է Պատարա գետից Ստեփանակերտին խմելու ջրի մատակարարման ընթացքին

Նախագահ Հարությունյանը ծանոթացել է Պատարա գետից Ստեփանակերտին խմելու ջրի մատակարարման ընթացքին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 4-ին այցելել է մայրաքաղաքի ջրամատակարարման համակարգի թիվ 2 մաքրման կայան և տեղում ծանոթացել Պատարա գետի` օրեր առաջ գործարկված ջրընդունիչ հանգույցից Ստեփանակերտին խմելու ջրի մատակարարման ընթացքին:

Երկրի ղեկավարը պատասխանատուներից հետաքրքրվել է խմելու ջրի ընդունման և սպառման ծավալներով, որակի վերահսկողության աշխատանքներով, հավաստիացել, որ Պատարա գետից ստացվող խմելու ջրի քանակն ամբողջությամբ բավարարում է մայրաքաղաքի բնակչության սպառման կարիքները:

Նախագահը բարձր է գնահատել ջրագծի կառուցման ծրագրի ռազմավարական նշանակությունը, նշել, որ Կառավարությունը հետևողականորեն շարունակելու է նաև Պատարայի ջրամբարի ծրագիրը կյանքի կոչելու աշխատանքները:

«Հետպատերազմյան ժամանակաշրջանի մեր ամենախոշոր հումանիտար ենթակառուցվածքային այս ծրագրի շնորհիվ եղանակային բոլոր պայմաններում կբավարարվեն մայրաքաղաքի բնակչության խմելու ջրի սպառման կարիքները: Նմանօրինակ ռազմավարական ծրագրերի իրագործումը կրելու է շարունակական բնույթ»,- նշել է ԱՀ նախագահը։

Այցի ընթացքում Հանրապետության նախագահին ուղեկցում էին Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, Ջրային կոմիտեի նախագահ Գեորգի Հայրիյանը, պաշտոնատար այլ անձինք։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: