չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Նախագահ Հարությունյանը իրավիճակի և իշխանությունների մոտեցումների վերաբերյալ տեղեկությունները հանրայնացնելու է անձամբ. խոսնակ

Նախագահ Հարությունյանը իրավիճակի և իշխանությունների մոտեցումների վերաբերյալ տեղեկությունները հանրայնացնելու է անձամբ. խոսնակ

Օգոստոսի 22-ին և 23-ին ԱՀ նախագահ  Արայիկ Հարությունյանը փակ քննարկումներ է անցկացրել պետական, քաղաքական և հանրային տարբեր շրջանակների հետ:

Այս մասին Infoport-ի հետ զրույցում տեղեկացրեց ԱՀ Նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը՝ մանրամասնելով, որ դրանց ընթացքում քննարկվել են Ադրբեջանի կողմից լիակատար պաշարման հետևանքով Արցախի Հանրապետությունում ստեղծված հումանիտար և անվտանգային խնդիրները, Արցախի իշխանությունների անելիքները և իրավիճակի հանգուցալուծման  ուղղությամբ տարբեր կենտրոններից ստացված   միջնորդական առաջարկները: 

«Որևէ որոշում չի կայացվել, իսկ քննարկումները շարունակվում են: Նախագահ Հարությունյանը առաջիկայում իրավիճակի և իշխանությունների մոտեցումների վերաբերյալ տեղեկությունները հանրայնացնելու է անձամբ»,- ասել է Ավանեսյանը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: