երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Նախ չի սազում, երբ տղամարդիկ, ովքեր ինչ-որ բան են խոսում, հետո փակ զրույցը, ըստ ճաշակի կամ որոշ քամիների ուղղությամբ պայմանավորված, դնում տիրաժավորում են․ Արցախի անկախ պատգամավորը՝ Ռուբեն Վարդանյանին

Նախ չի սազում, երբ տղամարդիկ, ովքեր ինչ-որ բան են խոսում, հետո փակ զրույցը, ըստ ճաշակի կամ որոշ քամիների ուղղությամբ պայմանավորված, դնում տիրաժավորում են․ Արցախի անկախ պատգամավորը՝ Ռուբեն Վարդանյանին

ԱՀ Ազգային Ժողովի անկախ պատգամավոր Կարեն Հովհաննիսյանը անդրադարձել է վերջին օրերին Արցախում ներքաղաքական լարված իրավիճակին։

Անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի և նրա մերձավորների քննադատությանը ԱՀ ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանի հասցեին Հովհաննիսյանը գրել է․ «Նախ չի սազում, երբ տղամարդիկ, ովքեր ինչ որ բան են խոսում, հետո փակ զրույցը, ըստ ճաշակի կամ որոշ քամիների ուղղությամբ պայմանավորված, դնում տիրաժավորում են։

Արցախում խնդիրները այնքան բարդ են ,որ նույնիսկ աշխարհի լավագույն նեյրովիրաբուժները կդժվարանան с ходу միջամտություն անեն, ուր մնաց «բանդանան կապած», լապատկա քլունգով ու անծայրածիր փառատենչությամբ տառապող մի հասարակական գործիչ փորձի իր խելքին համահունչ քիթը խոթի նշված խնդրի մեջ։

Արցախի գոյությունը՝ անկախ մեր վերաբերմունքից անձերի նկատմամբ, ուղիղ կապված է ուղիղ քվեարկությամբ մանդատ ստացած իշխանության գոյության հետ։

Այլ խնդիր է իշխանության որակը, բայց դա էլ ուղիղ կապված է քվեն տված ժողովրդի պահանջատիրությունից, ոչ թե որոշ անձանց վա բանկ գնալու մարտավարությունից։

Եվ մի վերջին դիտարկում էլ, եթե «ընդունվում են խաղի կանոններ» ու քննարկման է դրվում դրանց կատարել չկատարելը, դա նշանակում է, որ էստեղ գործ ունենք ոչ թե պետականության ու սահմանադրության հետ, այլ ինչ որ աջաբսանդալի։

Կա օրենք, իսկ թե բլոտի սեղանի շուրջ ով ինչ է խոսել կամ մտորել, դա ինձ և իմ նմաններին բացարձակ չի հուզում՝ հետևաբար ճամարտակել հուզախառն առոգանությամբ ու փորձել մեր վզին փաթաթել սեփական պատկերացումները՝ չի ստացվելու պարոնայք «փորձանքներ»»,- գրել է պատգամավորը։

  • Կիսվել: