երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Մոսկվան մտահոգված է Բաքվին և Ստեփանակերտին երկխոսության միջնորդություն պարտադրելու ԱՄՆ-ի փորձի մասին տվյալներով

Մոսկվան մտահոգված է Բաքվին և Ստեփանակերտին երկխոսության միջնորդություն պարտադրելու ԱՄՆ-ի փորձի մասին տվյալներով

Ռուսական կողմին անհանգստացնում են այն տվյալները, որ Վաշինգտոնը փորձում է միջնորդական ծառայություններ պարտադրել Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության հարցում, այդ թվում՝ ուժի կիրառման սպառնալիքների միջոցով, ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։
 
«Մեզ անհանգստացնում են լրատվամիջոցներում հայտնված տվյալներն այն մասին, որ ԱՄՆ-ն փորձում է պարտադրել իր միջնորդական ծառայություններն այժմ նաև Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության մեջ։ Այդ թվում՝ ուժի կիրառման սպառնալիքների միջոցով»,- նշել են նախարարությունից։
 
Ավելի վաղ Վաշինգտոնում դիվանագիտական ​​աղբյուրը «ՌԻԱ Նովոստիին» հայտնել էր, որ ԱՄՆ-ն վերջնագրի տեսքով պարտադրում է Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ երրորդ երկրում, իսկ մերժման դեպքում սպառնում է ադրբեջանական հակաահաբեկչական գործողության անցկացմամբ։
 
Գործակալության զրուցակցի խոսքով՝ ամերիկյան «խաղաղապահ նախաձեռնություն» լոբբինգն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը, որի շահերը «լիովին համընկնում են ադրբեջանականի հետ»։
 
Նշենք, որ այս առնչությամբ պաշտոնական Ստեփանակերտից դեռևս մեկնաբանություն ստանալ չի հաջողվել։
 
InfoPort.am-ին հաջողվեց պարզել, որ արցախյան կողմը այս լուրերի առնչությամբ ամենայն հավանականությամբ հանդես կգա հայտարարությունով։

  • Կիսվել: