երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Մոսկվան ԼՂ-ի նկատմամբ ստանձնել է կոնկրետ պարտավորություններ, վախերը, թե ՌԴ-ն մի քանի տարի հետո կհեռանա, անհիմն են. Զատուլին

Մոսկվան ԼՂ-ի նկատմամբ ստանձնել է կոնկրետ պարտավորություններ, վախերը, թե ՌԴ-ն մի քանի տարի հետո կհեռանա, անհիմն են. Զատուլին

ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը «ՄԿ»-ի հետ զրույցում անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Լեռնային Ղարաբաղում ապրելու նորմալ պայմաններ ստեղծելու վերաբերյալ մտքին:

Նա այս առնչությամբ ասել է. ՛՛Մոսկվան Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ստանձնել է կոնկրետ պարտավորություններ, իսկ մենք սովոր չենք խուսափել մեր վրա վերցրած պարտավորություններից և փախչել ստանձնած պատասխանատվությունից։ Պուտինի ուղիղ եթերում խոսքը հենց դրա մասին էր։

Քանի դեռ ՌԴ-ն ապահովում է Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը, վախերը, որ ՌԴ-ն մի քանի տարի հետո ամեն ինչ թողնելու է և հեռանա, անհիմն են։

Միևնույն ժամանակ պետք է փաստենք, որ տարածաշրջանում դժվար իրավիճակ է։ Տարածաշրջանում ակտիվ դերակատարում է ստանձնել Թուրքիան, որի մասին է խոսում նաև Շուշիի՝ օրերս կնքված հռչակագիրը։ Այս ամենը թելադրում է առավել լրջություն և ուշադրություն Հայաստան-ՌԴ դաշնակցային հարաբերություններին՛՛։

 

  • Կիսվել: