չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Մոխրաթաղը պատրաստ է սիրով ընդունել 100 ընտանիքի. համայնքի ղեկավար

Մոխրաթաղը պատրաստ է սիրով ընդունել 100 ընտանիքի. համայնքի ղեկավար

ԱՀ Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ համայնքն ունի 321 բնակիչ. պատերազմից հետո գյուղից հեռացող չի եղել:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մոխրաթաղի համայնքապետ Նորայր Ամիրյանը:

«Համայնքում վերաբնակեցվել է 5 ընտանիք՝ 28 հոգով. ևս 100 ընտանիքի մեծ սիրով կարող ենք ընդունել։ Դպրոցն ունի 58 աշակերտ, որին կից գործում է մանկապարտեզը, որտեղ հաճախում է 18 սան: Շենքի տանիքը վերանորոգման կարիք ունի: Համայնքում գործում են համայնքային կենտրոն, բուժկետ, հանդիսությունների սրահ, որոնց շենքերը վթարային վիճակում են. ակումբ չունենք: Պատերազմի ընթացքում գյուղում ավերվել է 5 տուն. այս պահի դրությամբ դրանք վերանորոգվում են: Գյուղամիջյան ճանապարհները գտնվում են անմխիթար վիճակում. նախատեսվում է եկող տարի ասֆալտապատման աշխատանքներ սկսել: Ամառային շրջանում ունենում ենք ջրի խնդիր, որը պայմանավորված է ջրային ներքին ցանցի վթարային լինելու հանգամանքով:Գյուղն ապահովված է էլեկտրաէներգիայով, գազաֆիկացված չէ»,- նշեց Ն. Ամիրյանը։

Բնութագրությունը հասանալի չէ

Նա ցավով տեղեկացրեց, որ պատերազմի ընթացքում գյուղը տվել է 3 զոհ և 7 համագյուղացի էլ մարտական գործողությունների ժամանակ վիրավորվել է:

Բնութագրությունը հասանալի չէ

Խոսելով բնակիչների զբաղվածության և նրանց ապագա ծրագրերի մասին՝ մեր զրուցակիցը նշել է, որ բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ, գյուղատնտեսությամբ ու հողագործությամբ:

  • Կիսվել: