հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Միջազգային սիմպոզիումին Արցախը պատվով ներկայացրել են «Դիզակ Արտ»֊ի պատանի նկարիչները

Միջազգային սիմպոզիումին Արցախը պատվով ներկայացրել են «Դիզակ Արտ»֊ի պատանի նկարիչները

Օգոստոսի 17-23-ը ՌԴ Վլադիմիր քաղաքում կազմակերպվել է Նիկոլայ Չեբանովի հիշատակին նվիրված Պատանի նկարիչների 20-րդ միջազգային սիմպոզիումը, որին մասնակցել է «Դիզակ Արտ» կենտրոնը՝ ներկայացնելով Արցախի Հանրապետությունը։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Դիզակ Արտ» մշակութային, երիտասարդական կենտրոնի համահիմնադիր Երազիկ Հայրիյանը:

«Վլադիմիր, Սուզդալյ, Բոգոլյուբովո, Մուրոմ, Յուրիև-Պոլսկիյ քաղաքների տեսարժան վայրերում անցկացված սիմպոզիումն ուներ ՌԴ տարբեր շրջանների ու աշխարհի տարբեր երկրների ավելի քան 600 մասնակից։ Արցախը ներկայացնող պատանի նկարիչները ակտիվորեն մասնակցել են բոլոր մրցույթներին՝ լավագույնս դրսևորելով իրենց:

Տարբեր անվանակարգերում և բազմաթիվ մրցանակակիրների շարքում առանձնացել են Արցախի Հանրապետությունը պատվով ներկայացնող պատվիրակության անդամներ Վահե Ադամյանը և Աննա Հայրիյանը, ովքեր արժանացել են դիպլոմների և մեդալների», - նշեց Ե. Հայրիյանը:

  • Կիսվել: