երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Միջազգային բարձրագույն ատյանում Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և  ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ ճշմարտությունը բարձրաձայնված է. Փաշինյան

Միջազգային բարձրագույն ատյանում Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ ճշմարտությունը բարձրաձայնված է. Փաշինյան

«Օգոստոսի 16-ին ՄԱԿ-ի ԱԽ-ում տեղի ունեցավ հրատապ քննարկում Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ»,- այս մասին այսօրվա Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը նշեց այն կարևոր կետերը, որոնք արձանագրվել են ԱԽ նիստի ժամանակ.  «Եթե ամփոփելու լինենք քննարկումը կարող ենք արձանագրել հետևյալը. միջազգային բարձրագույն ատյանում ընդգծվել է Լաչինի միջանցքի փակ լինելը, իհարկե Հայաստանի հանրությանը կարող է տարօրինակ թվալ, որ սա արձանագրում եմ որպես ԱԽ-ում տեղի ունեցած քննարկման արդյունք, բայց չպետք է մոռանալ, որ Ադրբեջանն անընդհատ և շարունակաբար պնդում է, թե Լաչինի միջանցքը փակ չէ: ՄԱԿ-ի ԱԽ-ում տեղի ունեցածը հաստատեց ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի առկայությունը և այն, որ ԼՂ-ի 120 հազար բնակչության կյանքն ու անվտանգությունը դրված են կասկածի տակ:

Ընդգծվեց, որ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների երկու ուղղություններով անխափան տեղաշարժն ապահովելու վերաբերյալ Ադրբեջանի կողմից չի կատարվել: Այժմ կարող ենք արձանագրել, որ միջազգային բարձրագույն ատյանում ճշմարտությունը Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և դրա հետևանքով ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ բարձրաձայնված է: Միջազգային հանրության կողմից հավաքական կոչ է հնչել Ադրբեջանին վերացնել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը:

Իհարկե, այս կոչն այս պահի դրությամբ իրագործված չէ և 22 բեռնատար շուրջ 400 տոննա հումանիտար բեռով Լաչինի միջանցքի մուտքի մոտ սպասում է ԼՂ մուտքի հնարավորությանը»:

  • Կիսվել: