հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Միգուցե կոնկրետ մեկին պետք է, որ Արցախում իշխանության բարձրագույն որևէ մարմին էլ չլինի. քաղաքագետը՝ ԱՀ-ում ցույցերի մասին

Միգուցե կոնկրետ մեկին պետք է, որ Արցախում իշխանության բարձրագույն որևէ մարմին էլ չլինի. քաղաքագետը՝ ԱՀ-ում ցույցերի մասին

չկա իշխանություն, չկա խնդրի իրավաքաղաքական կողմ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը՝ անդրադառնալով Արցախում նախագահի հրաժարականի պահանջով ցույցերին:

Նա, մասնավորապես, գրել է. ՛՛Միգուցե կոնկրետ մեկին պետք է, որ Արցախում իշխանության բարձրագույն որևէ մարմին էլ չլինի... որ հանգիստ մտնի Ադրբեջանի կազմ... չկա իշխանություն, չկա խնդրի իրավաքաղաքական կողմ։ Կան միայն խաղաղապահներ, դրանց էլ կապալեգիտիմացնենք ու վերջ։

Թե բա վստահության հանրաքվե... Արցախում, Ստեփանակերտի հրապարակում հավաքված մարդկանց մի մասը ինքը անգամ չգիտի ինչի մեջ է մտել` մերժելով իրենց գործող նախագահին...

Ի դեպ, մարդիկ իրենք իրենց ձեռքով միտինգ են կազմակերպում իրենց դեմ։

Դեմարկացիայից հետո, որի անցկացման համար նախապայման կդնեն, որ արդեն հրաժարական տված գործող նախագահը այլևս որևէ ընտրություն չկազմակերպի, կունենանք Արցախ Ադրբեջանի կազմում և վերջ՛՛։

  • Կիսվել: