կիրակի, հունիս 15
15 / 6 / 2025
Արցախում միանվագ դրամաշնորհի և դրամական աջակցության միջոցառումների 1231 շահառուի ավելի քան 234 մլն դրամ է փոխանցվել

Արցախում միանվագ դրամաշնորհի և դրամական աջակցության միջոցառումների 1231 շահառուի ավելի քան 234 մլն դրամ է փոխանցվել

Ընթացիկ տարվա մարտի 3-ի դրությամբ միանվագ դրամաշնորհի և միանվագ դրամական աջակցության միջոցառումների շահառու 1231 տնտեսավարող սուբյեկտների փոխանցվել է 234,7 մլն դրամ:

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից՝ հավելելով, որ շարունակվում է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով տնտեսության տուժած ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին միանվագ դրամաշնորհ և միանվագ դրամական աջակցություն տրամադրելու գործընթացը:

Մարտի 3-ի դրությամբ շահառուներին կատարված փոխանցումների վերաբերյալ տեղեկատվությանը հնարավոր է ծանոթանալ կից հղմամբ:

  • Կիսվել: