կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
Մի շաբաթ հաց չունենալուց հետո գնեցինք. Եգիպտացորենի հաց է, կարևորը՝ Ակնայի ալյուրից չի. Արցախցի կին

Մի շաբաթ հաց չունենալուց հետո գնեցինք. Եգիպտացորենի հաց է, կարևորը՝ Ակնայի ալյուրից չի. Արցախցի կին

Արցախցի Աննա Մանգասարյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է երկու հացի լուսանկար ու գրառում արել:

«Մի շաբաթ հաց չունենալուց հետո գնեցինք։ Եգիպտացորենի ալյուրից, բայց շատ համեղ։ 

Չենք դժգոհում, կարևորը Ակնայի ալյուրից չի»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ 2022-ի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Հայաստանից Արցախ տանող ճանապարհը: Այսօրվանից  Ստեփանակերտ քաղաքում հացի վաճառքը կիրականացվի կտրոններով։ Մեկ անձի հաշվով կվաճառվի կես հաց (մոտավոր՝ 200 գրամ)։ Նշենք, որ արցախցիները փակել են Ասկերան-Ակնա ճանապարհն ու չեն ընդունում Ադրբեջանից որպես «հումանիտար օգնություն» ուղարկված ալյուրը։

  • Կիսվել: