չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Մեծ Շենի բնակիչներին մեղվափեթակներ են տրամադրվել

Մեծ Շենի բնակիչներին մեղվափեթակներ են տրամադրվել

2020թ. սեպտեմբերին հիմնադրված «Ամեն ինչ Հայաստանի համար» բարեգործական կազմակերպությունը մեղվափեթակներ է տրամադրել Շուշիի շրջանի Մեծ Շեն համայնքի բնակիչներին:

Մեծ Շենի բնակիչների հիմնական զբաղմունքներից է մեղվաբուծությունը: Համայնքապետ Դավիդ Դավիդյանը «Արցախպրես»֊ի թղթակցի հետ զրույցում ողջունել է այս նախաձեռնությունը:

«Մեր համագյուղացիներն, իրոք, ունեին դրա կարիքը, քանի որ մեր աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ միայն մեղվաբուծությունն է այստեղ լավ զարգանում», - ասաց Դ. Դավիդյանը:

«Ամեն ինչ Հայաստանի համար» բարեգործական կազմակերպության անդամ Հովհաննես Վերդյանը մեզ տեղեկացրեց, որ սփյուռքահայերի հանգանակության շնորհիվ կարողացել են գնել 75 փեթակ: Նա հավելեց, որ իրենք հետևողական են լինելու, կապի մեջ են գտնվելու ծրագրի շահառուների հետ, աջակցելու են նաև մեղրի իրացման հարցում: Մեծ Շենում այսօր ապրում է 18 ընտանիք, իսկ ծրագրից օգտվելու ցանկություն է հայտնել 15-ը:

  • Կիսվել: