շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ռուսաստանն ի գիտություն է ընդունել Արցախի գոյության դադարեցման մասին հայտարարությունը. Դմիտրի Պեսկով

Ռուսաստանն ի գիտություն է ընդունել Արցախի գոյության դադարեցման մասին հայտարարությունը. Դմիտրի Պեսկով

Կրեմլը ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի զարգացմանը, ներառյալ դրա հումանիտար ասպեկտին։ Այս մասին հայտարարել է ՌԴ պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի՝ 2024 թվականի հունվարի 1-ից Արցախի գոյությունը դադարեցնելու մասին հրամանագրի ստորագրումը մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան՝ Պեսկովն ասել է. «Մենք ընդունում ենք ի գիտություն, ուշադիր հետևում ենք իրավիճակին, առաջին հերթին, իհարկե, հումանիտար ասպեկտը, դա ամենակարևորն է»։

«Մեր խաղաղապահները շարունակում են օգնել մարդկանց։ Շատերը ցանկություն են հայտնում տեղափոխվել Հայաստանի տարածք։ Ցանկացողներին աջակցություն է ցուցաբերվում»,- հավելել է Կրեմլի ներկայացուցիչը։

Մամուլի քարտուղարը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ հրապարակված փաստաթղթի կետերից մեկում ասվում է, որ բնակչությունը պետք է ծանոթանա Բաքվի առաջարկած վերաինտեգրման պայմաններին։ «Մենք, իհարկե, կշարունակենք ուշադրություն դարձնել այս հումանիտար ասպեկտներին», - հավելել է Պեսկովը։

Պեսկովն ասել է, որ Ռուսաստանը, Լեռնային Ղարաբաղից հայերի զանգվածային արտագաղթի իրավիճակում, ամենաշատը մտահոգված է հումանիտար ասպեկտով. կարևոր է, որ մարդկանց ապահովվեն նորմալ պայմաններ։ «Հավանաբար, դժվար թե հնարավոր լինի խոսել այն մասին, թե ով է մեղավոր, քանի որ նման գործողությունների անմիջական պատճառ չկա, բայց, այնուամենայնիվ, մարդիկ ցանկություն են հայտնում լքել Ղարաբաղի տարածքը։ Նրանցից ոմանք կարող են ցանկություն հայտնել դա անել ընդմիշտ, ոմանք՝ ժամանակավորապես՝ տրանսֆորմացիայի ժամանակաշրջանում»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցերին, թե ով է մեղավոր, և որն է, իր կարծիքով, Ղարաբաղի հայերի արտագաղթի հիմնական պատճառը։

«Այստեղ գլխավորն այն է, որ նման որոշում կայացրածներն ապահովված լինեն նորմալ կենսապայմաններով։ Այսինքն՝ մեզ ամենից շատ անհանգստացնում է այս խնդրի զուտ մարդասիրական կողմը»,- նշել է նա։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: