հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Մենք պետք է համախմբվենք և դիմադրենք թշնամու կողմից ինֆորմացիոն դաշտ նետված ռումբին. փորձագետ

Մենք պետք է համախմբվենք և դիմադրենք թշնամու կողմից ինֆորմացիոն դաշտ նետված ռումբին. փորձագետ

Վերջերս թշնամու կողմից սոցիալական ցանցերում տեղեկություն է տարածվել, թե իբր արցախցիները պետք է լքեն իրենց բնակավայրերը՝ իրենց իսկ անվտանգությունից ելնելով:

Մեկնաբանելով իրավիճակը՝ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ռազմական փորձագետ Վլադիմիր Հարությունյանը նշել է, որ թշնամին հոգեբանական պատերազմի մեծ արշավ է սկսել:

«Եթե արցախցիները կարևորություն տան թշնամու կեղծ տեղեկություններին, աշխարհագրությունն անընդհատ ընդլայնվելու է: Հաշվի առնելով տիրող ոչ կայուն քաղաքական իրավիճակը՝ թշնամին առիթից օգտվում է հասարակությանը պառակտելու և շերտերի բաժանելու նպատակով: Եթե մեր հասարակության մեջ արմատավորվեցին այդ կասկածները, դրանք կզարգանան, և թշնամին կունենա այն լսարանը, որի միջոցով էլ կփորձի ազդել մեզ վրա իր համար ցանկալի տեղեկություններով՝ տրամադրություններ փոխելու համար:

Արցախցիները չպետք է նպաստեն նման կեղծ նյութերի տարածմանը՝ թշնամու ջրաղացին ջուր լցնելով: Մենք պետք է համառ և միասնական լինենք, համախմբվենք և ռազմական, քաղաքական փորձագետների, մտավորականների հետ ամուր ճակատով դիմադրենք թշնամու կողմից ինֆորմացիոն դաշտ նետված ռումբին», - ասաց Վ. Հարությունյանը:

  • Կիսվել: