ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Մենք նկատում ենք, որ հնարավորինս փորձ է արվում Արցախ բառը չօգտագործել Հայաստանի խորհրդարանում. Թագուհի Թովմասյան

Մենք նկատում ենք, որ հնարավորինս փորձ է արվում Արցախ բառը չօգտագործել Հայաստանի խորհրդարանում. Թագուհի Թովմասյան

Արցախի Հանրապետություն տերմինը չօգտագործող քաղաքական իշխանությունը ոչ ադեկվատ վերաբերմունք է ցուցաբերում Արցախին առնչվող հարցերին։ Այս մասին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում արցախցիների, օկուպացված շրջանների տեղահանված բնակիչների իրավունքների վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։

«Մենք նկատում ենք, որ հնարավորինս փորձ է արվում Արցախ բառը չօգտագործել Հայաստանի խորհրդարանում, էլ չեմ խոսում Արցախին առնչվող խնդիրների մասին։ Եվ ստացվում է, որ մենք պատերազմից մեկ տարի անց ունենք հնարավորություն, տրամադրություն գունագեղ և այլ միջոցառումներ կազմակերպելու համար, բայց Արցախին առնչվող հարցերի մասով մենք առնվազն կաղում ենք որպես ՀՀ։ Եվ մեր այս քննարկումը նաև ի հեճուկս այդ վերաբերմունքի է, որպեսզի ցույց տանք, որ խորհրդարանում կան մարդիկ, ուժեր, ովքեր շարունակում են Արցախը համարել արժեք, մեր երկրորդ հայրենիքը։ Եվ Արցախի հետ կապված ցանկացած խնդիր դա նաև հենց մեր խնդիրն է»,- ասաց նա։

  • Կիսվել: