հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Մենք հավաքվել ենք` ոգեկոչելու 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը. Լուսինե Ղարախանյան

Մենք հավաքվել ենք` ոգեկոչելու 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը. Լուսինե Ղարախանյան

Ի հիշատակ Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված քաջորդիների` Ստեփանակերտում այսօր՝ սեպտեմբերի 26-ին, կայացել է «Արցախն ապրում է» խորագիրը կրող ջահերթ, որին մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը:

«Մենք հավաքվել ենք` ոգեկոչելու 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը:  Մենք հավաքվել ենք` «ոչ» ասելու ահաբեկչությանը, օկուպացիային, գերեվարումներին և առևանգումներին: 21-րդ դարում անհավատալի է, երբ միջազգային հանրության և, ընդհանրապես, աշխարհի ամենատես աչքի առաջ իր երկրում իր հայրենի, պապենական հողում սպանվել է մի ժողովուրդ: Արդեն լրանում է այդ հանցագործության մեկ տարին, սակայն առանց որևէ շոշափելի դատ ու դատաստանի: Մենք հավատում ենք մեր վերադարձին, մենք ապրելու, արարելու և ստեղծելու ենք մեր հողում: Մենք նորից գծելու ենք այն, ինչ ունեցել ենք», - «Արցախպրես»-ի թղթակցի  հետ զրուցում նշեց  Լ. Ղարախանյանը:

  • Կիսվել: