ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Մենք չենք կարող ընդունել Հայոց նոր ցեղասպանությունը 2023 թվականին. Լուիս Մորենո Օկամպո

Մենք չենք կարող ընդունել Հայոց նոր ցեղասպանությունը 2023 թվականին. Լուիս Մորենո Օկամպո

Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն թվիթերի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացվում է Ադրբեջանի իշխանությունների գործողությունների հետևանքով Արցախում առկա իրավիճակը։

«Հայաստանը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին անդրադառնալ ութ ամիս շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղում սրացող հումանիտար ճգնաժամին:

Դեկտեմբերին Ադրբեջանը փակեց տարածաշրջանը կապող միակ մայրուղին՝ խստորեն սահմանափակելով սննդի, դեղորայքի և այլ պաշարների տեղաշարժը մոտ 120,000 մարդկանց համար: Խորհրդային Միության փլուզումից ի վեր Հայաստանն ու Ադրբեջանը բազմաթիվ պատերազմներ են վարել տարածքների համար, որոնցից ամենավերջինը տեղի ունեցավ 2020 թվականին:

«Մենք չենք կարող ընդունել Հայոց նոր ցեղասպանությունը 2023 թվականին», - ասում է արգենտինացի իրավաբան, Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, ով օգոստոսի սկզբին զեկույց էր հրապարակել շրջափակման մասին»,- ասվում է հրապարակման մեջ։

  • Կիսվել: