շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Մենք պետք է պատասխանատվության ենթարկենք Ալիևին և անհապաղ աջակցություն ցուցաբերենք Լեռնային Ղարաբաղի հայերին․ Մենենդես

Մենք պետք է պատասխանատվության ենթարկենք Ալիևին և անհապաղ աջակցություն ցուցաբերենք Լեռնային Ղարաբաղի հայերին․ Մենենդես

Միացյալ Նահանգները պետք է պատասխանատվության ենթարկի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և անհապաղ աջակցություն ցուցաբերի Լեռնային Ղարաբաղի հայերին։Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում գրել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը։

«Նախորդ գիշեր իմ մտահոգությունների մասին խոսեցի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ՝ անդրադառնալով սահմանին Ադրբեջանի զորքերի դիրքավորումներին և նրանց շարուանկվող ագրեսիային, որի մասին նախազգուշացրել էի նախորդ շաբաթվա լսումների ժամանակ։

Մենք պետք է պատասխանատվության ենթարկենք Ալիևին և անհապաղ աջակցություն ցուցաբերենք Լեռնային Ղարաբաղի հայերին»,- գրել է Մենենդեսը։

  • Կիսվել: