ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մեկնարկում է Արցախի բնակչության աջակցությանը միտված հոգեբանական ծրագիր

Մեկնարկում է Արցախի բնակչության աջակցությանը միտված հոգեբանական ծրագիր

ԱՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ «Բժիշկներ առանց սահմանների» (ԲԱՍ) միջազգային մարդասիրական կազմակերպության հետ կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում մեկնարկում է Արցախի բնակչության աջակցությանը միտված հոգեբանական ծրագիր։

 
 

Ծրագիրը ներառում է․

1️․ Տելեգրամյան ալիքի և  23-23 թեժ գծի (գործելու է անվճար) միջոցով կբարձրացվի    բնակչության իրազեկվածությունը հոգեկան առողջության հարցերի շուրջ։

2️․ Թեժ գծի միջոցով քաղաքացին հնարավորություն կունենա օգտվելու հոգեբանական աջակցությունից և անհրաժեշտության դեպքում քաղաքացուն կուղղորդեն ԱՀ առողջապահության նախարարության հոգեբանների կամ Երևանում գործող ԲԱՍ-ի հոգեբանի մոտ։

3️․ Հոգեբանական աջակցությունը կտրամադրվի խմբային սեսիաների և իրազեկվածության բարձրացման սեմինարների միջոցով, որը կվարեն ԲԱՍ-ի հոգեկրթողները և հոգեբանը։

Կից տեղադրում ենք հոգեկան առողջության աջակցման ծրագրի տելեգրամյան լինքը։

  • Կիսվել: