չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Մեկնարկել է Պատարա գետի վրա ջրամբար կառուցելու ծրագիրը. Ստեփանակերտը մշտական խմելու ջուր կունենա (տեսանյութ)

Մեկնարկել է Պատարա գետի վրա ջրամբար կառուցելու ծրագիրը. Ստեփանակերտը մշտական խմելու ջուր կունենա (տեսանյութ)

Հանձնարարականիս համաձայն՝ արդեն մեկնարկել է Պատարա գետը մայրաքաղաքի ջրամատակարարման համակարգին միացնող խողովակաշարի կառուցումը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նա հավելել է. ՛՛Նույն գետի վրա ջրամբարի շինաշխատանքները նախատեսում ենք սկսել հաջորդ տարի։ Իսկ ծրագրի գործարկման էական նշանակությունը մայրաքաղաքը խմելու ջրով մշտապես ապահովելն ու ենթաշրջանի հողատարծքները ոռոգովի դարձնելն է։

Ծավալված գործընթացին, ինչպես նաև ենթաշրջանում իրականացվող բնակարանաշինության աշխատանքներին այսօր անձամբ եմ ծանոթացել՛՛։

  • Կիսվել: