չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Մեկնարկել է մայրաքաղաքում տուն կառուցելու համար անհատույց աջակցության տրամադրման ծրագրից օգտվելու հայտերի ընդունումը

Մեկնարկել է մայրաքաղաքում տուն կառուցելու համար անհատույց աջակցության տրամադրման ծրագրից օգտվելու հայտերի ընդունումը

Արցախի Հանրապետության գյուղական կամ քաղաքային բնակավայրերում մշտապես բնակվող երիտասարդ ընտանիքներին բնակելի տներ կառուցելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման ծրագրից այսուհետ կարողանալու են օգտվել նաև Ստեփանակերտ քաղաքի բնակիչները:

Հայտերի ընդունման գործընթացը մեկնարկում է հուլիսի 20-ից։
 
Հայտին կից անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
 
1) Շահառուի և (կամ) նրա ընտանիքի յուրաքանչյուր անդամի անձը հաստատող փաստաթղթերի պատճենները.
2) Շահառուի ամուսնության կամ ամուսնալուծության կամ ամուսնու մահացած լինելու մասին լիազոր մարմնի կողմից տրված տեղեկանքը.
3) Շահառուի և (կամ) նրա ընտանիքի անդամի կազմի մասին լիազոր մարմնի կողմից տրված տեղեկանքը.
4) Շահառուի և (կամ) նրա ընտանիքի անդամի Արցախի Հանրապետության գյուղական կամ քաղաքային բնակավայրում մշտական (փաստացի) բնակության մասին լիազոր մարմնի կողմից տրված տեղեկանքը՝ նշելով ժամանակահատվածը.
5) Շահառուի և (կամ) նրա ընտանիքի յուրաքանչյուր անդամի անշարժ գույքի վերաբերյալ առանձին տվյալների մասին լիազոր մարմնի կողմից տրված տեղեկանքը.
6) Շահառուի բանկային հաշվի համարի մասին տեղեկանք.
7) Շահառուի ընտանիքի բոլոր չափահաս անդամների հետ բնակելի տան կառուցման համար համաձայնեցված գրավոր դիմումը՝ համատեղ սեփականության դեպքում.
8 )Շահառուի՝ բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը.
9) Բնակելի տան կառուցման համար Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված նախագիծը և նախահաշիվը՝ կազմված լիցենզավորված մասնագիտացված կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից.
10) Նախագծին և նախահաշվին համապատասխան փաստացի կատարված շինարարական աշխատանքների և տոկոսային հարաբերությամբ կազմված ծավալաթերթ-նախահաշիվը՝ տրված լիցենզավորված մասնագիտացված կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից.
11) Տեղեկանք զինկոմիսարիատից՝ 44-օրյա պատերազմական գործողություններին մասնակցելու վերաբերյալ։
Բնակելի տան կառուցման համար տրամադրվող անհատույց պետական ֆինանսական աջակցության չափից նախահաշվի արժեքն ավելի բարձր լինելու դեպքում արժեքի տարբերությունը լրացվում է Շահառուի սեփական ֆինանսական միջոցների հաշվին:
 
Հայտը պետք է անձամբ ներկայացնել ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն (մուտքը հրապարակի կողմից):
 
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ 047979115
 
*երիտասարդ ընտանիք է համարվում 18 -50 տարեկան ամուսիններից բաղկացած կամ մեկ ամուսնուց և երեխաներից բաղկացած ընտանիքը։

  • Կիսվել: