հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
«Մայր Հայաստան» դաշինքը կոչ է անում մասնակցել սեպտեմբերի 2-ի հանրահավաքին

«Մայր Հայաստան» դաշինքը կոչ է անում մասնակցել սեպտեմբերի 2-ի հանրահավաքին

Մեր դաշինքի համակիրներին, արժանապատիվ ու Հայաստանի, Արցախի ճակատագրով մտահոգ բոլոր հայրենակիցներին կոչ ենք անում մասնակցել սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետության անկախության օրը, ժամը 18։00-ին հրավիրված հանրահավաքին․ բոլորս դեպի Ազատության հրապարակ: Այս մասին հայտարարել է Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող «Մայր Հայաստան» դաշինքը։

Արցախը լքել եւ ուրացել է ՀՀ իշխանությունը, բայց ո՛չ հայ ժողովուրդը։

Միացի՛ր. եթե չլինի Արցախը, ապա չի լինի Հայաստանը, չի լինի Երեւանը:

Միացի՛ր. ամբողջ աշխարհին պետք է ցույց տանք, որ Արցախը մենակ չէ եւ հայ ժողովուրդը չի պատրաստվում զիջել իր անօտարելի իրավունքները:

  • Կիսվել: