ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Մատաղիսի ուղղությամբ որոնումներն արդյունք չեն տվել, աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել

Մատաղիսի ուղղությամբ որոնումներն արդյունք չեն տվել, աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումներն այսօր իրականացվել են Մատաղիսի ուղղությամբ։

Աշխատանքն արդյունք չի տվել, աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել։

Առաջիկայում նախատեսվող ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկատվություն։

Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է 1588 աճյուն, որից 2-ը երեկ` Հադրութի շրջանից։

 

  • Կիսվել: