չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Մատաղիսի հատվածում հայտնաբերվել և տարհանվել է մեկ հայ զինծառայողի աճյուն

Մատաղիսի հատվածում հայտնաբերվել և տարհանվել է մեկ հայ զինծառայողի աճյուն

Հունիսի 28-ին, Մարտակերտի շրջանի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում, Մատաղիսի հատվածում հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն:

Վերջինիս ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ որոնումները կշարունակվեն նաև առաջիկա օրերին: Ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկատվություն:

Զինադադարից հետո Արցախի կորուսյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում մինչ այսօր հայտնաբերվել է 1586 աճյուն:

  • Կիսվել: