ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի երեք խախտում. ՌԴ ՊՆ

Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի երեք խախտում. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է խնդիրների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում: Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից:

՛՛Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահների կողմից իրականացվում է իրադրության շուրջօրյա դիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն:

Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի երեք խախտում։ Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորակազմի ուժերով փաստի առթիվ քննություն է իրականացվում ։

Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում երեք երթուղիներով պարեկություն է իրականացվել:

Ապահովվել է Գորիս – Ստեփանակերտ երթուղով մարդասիրական բեռով ավտոմոբիլային շարասյան ուղեկցումը:

Ստեփանակերտում իրականացվել է սոցիալապես անապահով և բազմազավակ ընտանիքներին սննդի փաթեթներ տրամադրելու մարդասիրական ակցիա:

Ռուսական խաղաղապահ զորակազմի ինժեներասակրավորական խմբերը շարունակում են օբյեկտների և տեղանքի ականազերծումը: Օրվա ընթացքում մաքրվել է 0,5 հա տարածք ։

Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից չպայթած ականներից և արկերից մաքրվել է 2522 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1940 շենք, հայտնաբերվել և վնասազերծվել է 26779 պայթյունավտանգ առարկա:

Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ՛՛,-ասված է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: